Զախարովան անվանել է ԱՄՆ-ի «սև բիծը»
Ռուսաստան
Ամերիկացի քաղաքական գործիչների դեմ դիպուկահար հրացաններով մահափորձերը դարձել են «սև բիծ» Միացյալ Նահանգների համար։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վրա հարձակումը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պատմության ընթացքում շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահներ, սպանվել են տանիքից դիպուկահարների կողմից։
«Եթե դիտարկենք տանիքից, շենքից, բարձր հարկերից դիպուկահարի կրակոցը, դա գրեթե բիծ է, ինչպես ավազակների, ինչպես ծովահենների վրա։ Այս առումով՝ Միացյալ Նահանգների համար ոչ մի նոր բան տեղի չի ունեցել», - ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան