Ում պատճառով Ճապոնիան մտադիր չԷ ճանաչել Պաղեստինը
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հետաձգել Պաղեստինի պետության ճանաչումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա այդ որոշման ազդեցության մտավախությունների պատճառով, որոնք արդեն բազմիցս հայտարարել են նման քայլի հակաարդյունավետության և անխոհեմության մասին, հայտնում է The Asahi Shimbun թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Պարբերականը պնդում է` Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան չի մասնակցի պաղեստինյան հարցի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա Նյու Յորքում ամսի 22-ին:
«Հավանական է` այդ որոշումը հիմնված է այն մտավախությունների վրա, որ պետականության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Պաղեստինի իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա», - ընդգծվել է հոդվածում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)