Արաբական երկրների լիգան դեռ կշարունակի Սիրիայում աշխատանքը
Մերձավոր Արևելք
Կահիրեում տեղի ունեցած Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Եգիպտոսի ներկայացուցիչը հայտարարել է, որ մեկ ամսով երկարաձգում են Սիրիայում դիտորդական առաքելության ժամկետը։ Հաղորդվում է նաև, որ Արաբական լիգան ավելացնում է Սիրիայում դիտորդների թիվը։
Ավելի վաղ «Human Rights Watch» առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր արաբական երկրների լիգայի դիտորդական խմբերին՝ անարդյունավետ աշխատելու համար։ Արաբական երկրների լիգան իր դիտորդական խմբերն է ուղարկել Սիրիա՝ կանխելու կառավարամետ ուժերի կողմից ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ճնշումները, սակայն դեռևս այդ երկրում բռնությունները շարունակվում են։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)