Ադրբեջանական ՀԿ–ի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ պատճառներից մեկը հայերի մասին հայտարարությունն է
Աշխարհ
Ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Բախտիյար Հասանովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա ռուսական անձնագիր է ստացել դեռևս 2000-ականներին։ Readovka-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշման հիմքում ընկած են նրա կապերը ստվերային սխեմաների հետ, անօրինական միգրացիայի հովանավորումը, կեղծարարությունը և էթնիկ հողի վրա կոնֆլիկտային իրավիճակների ստեղծումը։
Նշվում է, որ Հասանովը բազմիցս աջակցություն է հայտնել Ալիևին։
«Մենք հպարտ ենք, որ ունենք նման նախագահ՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկը», - նշել է նա 2023 թվականին Ադրբեջանի ղեկավարին ուղղված շնորհավորական նամակում։
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում նրա ելույթը նույնպես իրարանցում է առաջացրել. ռեկտորին նվեր հանձնելիս նա նշել է, որ այն «հատուկ բերվել է Շուշի քաղաքից», իսկ ավելի ուշ կնոջն ուղարկված նամակում գրել է, որ դա արել է «հայերին տեղը դնելու» համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)