ՄԱԿ-ը պաշտպանում է Ուկրաինային․ Լավրով
Ռուսաստան
ՄԱԿ-ը պաշտպանում է Կիևի ռեժիմին՝ աչք փակելով նրա գործողությունների վրա, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կիևի ռեժիմի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները այնքան ակնհայտ են, որ դրանք պարզապես անհնար է հերքել, և կան բազմաթիվ փաստեր», - ասել է նա։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով, ՄԱԿ-ի քարտուղարությունը «հակառակ ուղղությամբ է շարժվում և փորձում է սպիտակեցնել Կիևի ռեժիմի գործողությունները»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է