ՄԱԿ-ը նախատեսում է 2026 թվականի բյուջեն կրճատել 500 միլիոն դոլարով
Աշխարհ
ՄԱԿ-ի 2026 թվականի բյուջեն կարող է կրճատվել 15%-ով՝ 500 միլիոն դոլարով՝ 2024 թվականի համեմատ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս առաջարկը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի գնահատականները վերանայելուց հետո։
«Ռեսուրսների բաշխման վերլուծության ժամանակ պահպանվել է հավասարակշռություն ՄԱԿ-ի կանոնադրության երեք հիմնասյուների՝ խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների և կայուն զարգացման միջև»,- նշել է Գուտերեշը անդամ պետություններին ուղղված նամակում։
Նա բացատրել է, որ կրճատումները կազդեն խաղաղապահ առաքելությունների աջակցության բյուջեի վրա։ Ավելին, ծախսերը կրճատելու համար նախատեսվում է որոշ գործառույթներ Նյու Յորքից և Ժնևից տեղափոխել ավելի էժան վայրեր։ Միջազգային կազմակերպությունը նախատեսում է մինչև 2027 թվականը դադարեցնել Նյու Յորքում գտնվող երկու շենքերի վարձակալությունը։
Բյուջեի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2025 թվականի դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան