Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Աշխարհ
Բաքվում անցկացվում է «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությունը, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեղ զորավարժության նպատակն է բարձարցնել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ իրականացնելու կարողությունները, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համերաշխությունը։
Զորավարժությանը փորձարկվել են անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի և ներսահմանային ռազմագործողությունների սցենարներ։ Ըստ այդմ՝ կիրառվել են թե՛ ցամաքային և թե օդային ուժեր։
Նշվում է, որ մասնավորապես թուրք կոմանդոները ադրբեջանցի հատուկջոկատայիններ հետ միասին իրականացրել են համատեղ գործողություններ են սահմանված սցենարի համաձայն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան