Ուկրաինան վավերացրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված հարյուրամյակի համաձայնագիրը
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Մեծ Բրիտանիայի հետ հարյուրամյակի գործընկերության համաձայնագրի վավերացման օգտին, հաղորդում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
Ըստ համաձայնագրի՝ Մեծ Բրիտանիան պարտավորվում է Ուկրաինային տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական օգնություն տրամադրել «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Մեծ Բրիտանիան նաև նշանակվել է՝ որպես առաջնահերթ գործընկեր Ուկրաինայի էներգետիկ ոլորտի, հանքանյութերի արդյունահանման հիմնական ռազմավարությունների և կանաչ պողպատի արտադրության համար։
Բրիտանական պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնագիրը «կնպաստի առևտրի և աճի խոչընդոտների վերացմանը և սերունդների համար մշակութային կապերի կառուցմանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)