Ռուսաստանը երբեք չի հարձակվի քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի ռազմական ուժերը երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի քարտուղարության արձագանքը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մեղադրանքներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ Ուկրաինան և եվրոպական երկրները սկսում են բարձրաձայն արտահայտել իրենց վրդովմունքը՝ մեղադրելով Ռուսաստանին քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց ոչնչացման մեջ, կարելի է տեսնել, թե ինչպես է ՄԱԿ-ի քարտուղարությունը աջակցում նման հայտարարություններին և Ռուսաստանի համար պատիժ պահանջում։
«Ռուսական բանակը երբեք չի հարձակվում կամ հարվածում քաղաքացիական օբյեկտներին կամ քաղաքացիական անձանց», - ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան