Զելենսկին դժգոհ է, որ Եվրոպան շարունակում է նավթ և գազ գնել Ռուսաստանից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ մի շարք եվրոպական երկրներ շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից, ինչը, նրա պնդմամբ, անմիջականորեն ազդում է հակամարտության շարունակության վրա: Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։
Զելենսկին նշել է, որ Եվրոպան դեռևս չի կարող լիովին հրաժարվել ռուսական գազից և նավթից, և դա շատ վտանգավոր է Ուկրաինայի համար: Նա պնդել է, որ ամենօրյա առևտուրը անմիջականորեն ազդում է հակամարտության տևողության վրա։
Այս առումով՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել կենտրոնանալ Կիևին օգնելու և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու, այլ ոչ թե հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների վրա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան