Ջորջ Սորոսին մեղադրել են կառավարությունները տապալելու փորձի մեջ
Աշխարհ
Միլիարդատեր Ջորջ Սորոսը պետք է պատասխանատվություն կրի աշխարհում բողոքի ցույցեր կազմակերպելու և մի քանի երկրներում «անցանկալի» ռեժիմները տապալելու փորձերի համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Սինթիա Մակքինին, նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։
«Հույս ունեմ՝ Սորոսի նկատմամբ հետաքննությունը թույլ կտա նրան պատասխանատվության ենթարկել, քանզի նա միգրացիան զենքի է վերածել։ Սորոսն օգտագործել է ԱՄՆ-ի ողջ քաղաքական գործընթացը և այն հասցրել այն աստիճանի, որ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում՝ ինչ է իրական հասարակական կարծիքը երկրում։ Սորոսը քաոսի վարպետ է», - նշել է նախկին կոնգրեսականը։
Մակքինին նշել է՝ միլիարդատերը շրջել է ամբողջ աշխարհով, որպեսզի մի քանի պետություններում «ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններին ռեժիմի փոփոխություն պարտադրի», ինչի համար, նրա կարծիքով, վերջինս պետք է պատիժ կրի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)