Բեռլինը մերժել է Լեհաստանի նախագահի փոխհատուցման պահանջները
Աշխարհ
Գերմանացի ղեկավարները մերժել են Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վնասների փոխհատուցման պահանջները: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մամուլի խոսնակ Քերստին Գամելինը։
Նրա խոսքով՝ Շտայնմայերը և Նավրոցկին մտքեր են փոխանակել երկկողմ սերտ և վստահելի համագործակցության կարևորության վերաբերյալ: Լեհաստանի նախագահի փոխհատուցման պահանջին ի պատասխան՝ Շտայնմայերը նշել է, որ Բեռլինի տեսանկյունից հարցը իրավականորեն կարգավորվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)