ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը չի արտացոլում այսօրվա աշխարհը. Գուտերեշ
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխումների կարիք ունի, քանի որ նրա ներկայիս կազմը չի արտացոլում ժամանակակից աշխարհը, այլ 1945 թվականի իրականությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Գուտերեշը նշել է, որ Անվտանգության խորհրդի բարեփոխումը «լիովին տրամաբանական է», քանի որ դրա ներկայիս կազմը չի արտացոլում ժամանակակից աշխարհը։ Այն արտացոլում է 1945 թվականի աշխարհը, ինչը ոչ միայն ստեղծում է լեգիտիմության խնդիր, այլև խաթարում է դրա արդյունավետությունը։
Գուտերեշը ընդգծել է, որ ինքը համաշխարհային կազմակերպության առաջին ղեկավարն է, որը հետևողականորեն պաշտպանում է Անվտանգության խորհրդի բարեփոխումը։ Մասնավորապես, նա ողջունում է վետոյի իրավունքը սահմանափակելու առաջարկները մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան