Գեներալ Սոբոլևը կոչ արեց հրաժարվել կամավորական ստորաբաժանումներից
Ռուսաստան
Սեպտեմբերի 17-ին Պետդուման միաձայն ընդունեց օրենք, որով պարզեցվում է պահեստազորում գտնվող կամավորներին զինվորական կոչումներ շնորհելու կարգը՝ առանց հավաքների անցնելու։ Նախաձեռնությունը վերաբերում է նրանց, ովքեր առնվազն վեց ամիս ծառայել են ՌԴ ԶՈՒ կամ Росгвардия-ի կամավորական ստորաբաժանումներում։
Միաժամանակ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլևը հայտարարեց, որ բանակում անհրաժեշտ է հրաժարվել կամավորներից և նրանց հիման վրա ձևավորել լիարժեք ստորաբաժանումներ։ Նրա խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը հնարավոր եղավ կենտրոնացված կառավարման և միասնական կառուցվածքի շնորհիվ։
Նույն օրը Պետդումայի պաշտպանության կոմիտեն դրական եզրակացություն տվեց նաև բանակում շուրջտարյա զորակոչի մասին օրինագծին՝ առաջարկելով ընդունել այն առաջին ընթերցմամբ։ Նոր համակարգը նախատեսված է հեշտացնելու զինկոմիսարիատների աշխատանքը և ապահովելու, որ զորակոչիկները ծառայության ուղարկվեն օրենքով սահմանված ժամկետներում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան