«Անկարծիք ու անմակարդակ ոհմակ»․ Մկրտիչ Արզումանյանի դուստրն արձագանքել է հորն ուղղված քննադատություններին
Ժամանց
Դերասան Մկրտիչ Արզումանյանի դուստրն անդրադարձել է հոր հասցեին հնչած քննադատություններին։
«Անկարծիք ու անմակարդակ ոհմակ։ Ինչ հեշտ ա թվային աշխարհում մեկին վարկաբեկել, կարևորը ձեզ ոչ ոք չի տեսնում։ Բոլորդ ամեն ինչ գիտեք, էս կյանքը, աշխարհը փոխողն եք, չէ՞։ Խորհուրդ կտամ սկզբի համար հայելու մեջ նայել, խեղկատակներ»,- գրել է Սուսաննան։
Հիշեցնենք, որ օրերս ՀանդԱրտ մշակութային այգում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որից հետո համացանցում քննարկումներ են ծավալվել, թե ինչու է դերասան Մկրտիչ Արզումանյանը քննարկման մեջ մտել վարչապետի հետ:
Դրանից հետո Փաշինյանն աջակցություն էր հայտնել նրան՝ գրելով․ «Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան