Ապօրինի «Կալաշնիկովը» հայտնաբեվեց ձերբակալվածի բնակարանում (տեսանյութ)
ՏեսանյութերՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը տանը պահում է ինքնաձիգ, նաև Արարատի ու Սյունիքի մարզի բնակիչ երկու ընկերոջ հետ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Տեղեկությունը ստուգվեց, և սեպտեմբերի 15-ին երեքն էլ ձերբակալվեցին, իսկ արմավիրցու տունը վերցվեց հսկողության:
Ձերբակալվածներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե երկու ծխամորճ` մեթամֆետամինի նմանվող հետքերով, իսկ երկրորդի մոտ եղած ծխախոտի տուփը լցված էր մարիխուանայի նմանվող զանգվածով:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Արմավիրցու տան զննությամբ հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգը` փամփշտակալով և 18 փամփուշտով, նաև` զինվորական չորս սաղավարտ:
Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)