«Մի կուռք ստեղծիր». Զախարովա
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է երգչուհի Ալլա Պուգաչովայի խոսքերին, որը նախկինում Դուդաևին բնորոշել էր որպես «պարկեշտ և ինտելեկտուալ» մարդ։ Դիվանագետը մեջբերել է Աստվածաշնչից հայտնի խոսքը՝ «Մի կուռք ստեղծիր», ընդգծելով, որ մարդկանց չպետք է վերագրվեն այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում երբեք չեն ունեցել։
Զախարովան հավելել է, որ հանրությունը հաճախ սխալվում է, երբ արվեստագետներին սկսում է ընկալել որպես հեղինակություն բոլոր հարցերում։ «Եթե մարդը գեղեցիկ է երգում կամ պարում, դա չի նշանակում, որ նա նույնքան լավ կիմանա մեր ճակատագրի մասին», — նշել է նա՝ նախազգուշացնելով հասարակությանը չկրկնել նույն սխալները։
Նրա խոսքով՝ Պուգաչովայի արտահայտություններն առնչվում են այն նույն սխալ մոտեցմանը, ինչպիսին, օրինակ, եղել է Վլադիմիր Զելենսկու պարագայում։ Զախարովան շեշտել է, որ պետք է «սթափ նայել իրականությանը» և չհայտնվել անտեղի հմայքի ազդեցության տակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան