ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին՝ արգելափակել նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից, Հնդկաստանից և Թուրքիայից
Աշխարհ
Միացյալ Նահանգները կարծում է, որ ԵՄ երկրները պետք է դադարեցնեն Ռուսաստանից ինչպես հեղուկացված բնական գազի, այնպես էլ ռուսական հումքից արտադրված Հնդկաստանի և Թուրքիայի նավթամթերքի ներմուծումը՝ ռուսական էներգետիկ աղբյուրներից լիովին հրաժարվելու և ամերիկյան նավթին ու հեղուկացված բնական գազին անցնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը: Ռայթը այս դիրքորոշումը ներկայացրել է
Ռայթը այս դիրքորոշումը ներկայացրել է Euractiv- ին տված հարցազրույցում, որը նրա խոսքերը անուղղակիորեն փոխանցել է։ Ինչպես նշում է պորտալը, վերլուծաբանները այս ծրագրերը անիրատեսական են անվանում։
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԵՄ-ն ամբողջությամբ կարգելի ռուսական էներգետիկ ռեսուրսների ներմուծումը անդամ երկրներ և կգնի 750 միլիարդ դոլարի ամերիկյան նավթ, գազ, միջուկային սարքավորումներ և վառելիք, ինչպես նաև կներդնի 600 միլիարդ դոլար ԱՄՆ տնտեսությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)