Իսրայելի բանակը հայտնել է, որ մոտ 400,000 մարդ լքել է Գազան
Աշխարհ
Իսրայելի բանակի կողմից Գազայում ցամաքային գործողության նախապատրաստման մասին հայտարարելուց և տարհանման կոչ անելուց հետո քաղաքը լքել է մոտ 400,000 մարդ, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Ռազմական տվյալների համաձայն՝ մարդիկ տեղափոխվել են անկլավի այլ շրջաններ։ Գործողության նախապատրաստական աշխատանքներից առաջ քաղաքում ապրում էր մոտավորապես 1 միլիոն պաղեստինցի։
Անցած գիշեր Գազայի հատվածում մոտ 50 ավիահարված է հասցվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը , հավելելով, որ հարված է հասցվել 140 թիրախի։
Իսրայելի իշխանությունները նախկինում բազմիցս կոչ են արել Գազա քաղաքի բնակիչներին տարհանվել նշանակված մարդասիրական գոտիներ: Վերջին օրերին տարհանման տեմպը հասել է օրական տասնյակ հազարավոր մարդկանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)