Գերմանիայի քիմիական գործարանում վթար է տեղի ունեցել․ Bild
Աշխարհ
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ամսդորֆ քաղաքի «Ռոմոնտա» քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնում է Bild-ը։
Մեկ այլ տուժածի փրկել չի հաջողվել։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով առավոտյան 6:00-ին)` վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոստիկանությունը հայտնել է գործարանի տարածքում վտանգավոր նյութի արտահոսքի մասին:
Գործարանի երկու աշխատակիցներ այժմ բուժում են ստանում հիվանդանոցում: Մյուս երկու վիրավորները շտապօգնության աշխատակիցներ են, որոնք փրկարարական աշխատանքներ էին իրականացնում: Միջադեպի պատճառը հետաքննվում է. գործարանի աշխատակիցները այն բացատրում են լուծիչի ռեակցիայով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)