ՄԱԿ-ը կշարունակի աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Անալենա Բերբոքը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման ջանքերին։
«Հիմա հենց այն պահն է, երբ ուզում ենք ընդգծել, որ մենք ոչ միայն չենք հանձնվում, այլև ավելի քան երբևէ վճռական ենք Միավորված Ազգերի Կազմակերպության ամենակարևոր խնդիրը կատարելու՝ խաղաղության և անվտանգության ապահովման հարցում», - ասել է Բերբոքը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով երկու հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին հարցին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ավելի քան 150 երկկողմ հանդիպումներ անցկացնելու ծրագրերի մասին ՝ խրախուսելու համաշխարհային առաջնորդներին միմյանց հետ անմիջական երկխոսության մեջ մտնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)