Հունաստանը կասեցրել է Պլահոտնյուկի արտահանձնումը
Աշխարհ
Հունաստանի արդարադատության նախարարությունը կասեցրել է Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ և գործարար Վլադիմիր Պլահոտնյուկի արտահանձնման գործընթացը, այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է Մոլդովայի գլխավոր դատախազությունը:
Գործակալությունը նշել է, որ Հունաստանում Պլահոտնյուկի ձերբակալությունից հետո մոլդովական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նախատեսված է միջազգային պայմանագրերով, նրան Մոլդովա արտահանձնելու համար՝ քրեական մեղադրանք առաջադրելու համար: Հունաստանի իշխանությունները հաստատել են Մոլդովայի հարցումը և պետք է այն ուղարկեին «առաջիկա օրերին», սակայն ավելի ուշ չեղյալ են հայտարարել իրենց որոշումը:
«Հունաստանի արդարադատության նախարարությունից Ինտերպոլի միջոցով այսօր ստացված որոշման համաձայն՝ Վլադիմիր Պլահոտնյուկի Մոլդովա արտահանձնումը կասեցվել է առանց բացատրության», - ասվում է Մոլդովայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)