Պուտինը հետմահու պարգևատրել է Յարոսլավլի շտապօգնության աշխատակիցներին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Լուկա Կրիմսկու մեդալով պարգևատրել է Յարոսլավլի մարզում զոհված շտապօգնության աշխատակիցներ Նատալյա Պանովային, Սվետլանա Գլուխովային և վարորդ Սերգեյ Սիվկովին: Պարգևատրման հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում:
Մրցանակը շնորհվել է «մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար»։
Հայտնի է, որ մրցանակի համար հետմահու առաջադրված շտապօգնության աշխատակիցները մահացել են 2022 թվականին վառելիքի բաք տեղափոխող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)