Պակիստանը և Սաուդյան Արաբիան պատմական պաշտպանական դաշինք են կնքել․ Al Jazeera
Մերձավոր Արևելք
Պակիստանը և Սաուդյան Արաբիան պատմական պաշտպանական դաշինք են կնքել՝ ամրապնդելով ռազմավարական հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը ստորագրել են համատեղ ռազմավարական պաշտպանական համաձայնագիր, որը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության ամրապնդման և խաղաղության ու անվտանգության հասնելու ուղղությամբ երկու երկրների ջանքերի մի մասն է», - նշել է աղբյուրը:
«Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության տարբեր ասպեկտների զարգացմանը և ցանկացած ագրեսիայի փոխադարձ զսպման ուժեղացմանը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ երկու երկրներից մեկի դեմ ցանկացած ագրեսիա դիտարկվում է որպես ագրեսիա երկու երկրների դեմ», - նշվում Է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան