Բրազիլիայի նախկին նախագահի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
Աշխարհ
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ, ով երկիրը ղեկավարել է 2019-2023 թվականներին, մաշկի քաղցկեղ են հայտնաբերել: Այս մասին հայտնել է նրա բուժող բժիշկ Կլաուդիո Բիրոլինին, փոխանցում է CNN Brasil-ը։
«Հետազոտությունները ցույց են տվել` նորագոյացություններից երկուսը ներկայացնում են մաշկի քաղցկեղի վաղ փուլը», - հայտնել է բժիշկը:
«Այս խնդիրը արդեն լուծվել է հեռացման միջոցով, բայց պարբերաբար մոնիտորինգ է պահանջվում՝ համոզվելու համար՝ նոր օջախներ չկան, և որ հեռացումը ամբողջական է եղել: Բոլսոնարուն հոսպիտալացվել է փսխման, գլխապտույտի և արյան ցածր ճնշման պատճառով։ Այժմ նրա վիճակը բարելավվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)