Աֆղանստանի գերագույն առաջնորդը որոշում է կայացրել անջատել ինտերնետը ամբողջ երկրում
Աշխարհ
Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հեբաթուլլահ Ախունդզադան վերջնական որոշում է կայացրել արգելել օպտիկամանրաթելային ինտերնետը և Wi-Fi-ը ամբողջ երկրում, հաղորդում է Afghanistan International-ը։
Պարբերականը նշում է, որ չորեքշաբթի օրվա դրությամբ ինտերնետային ծառայությունը անհասանելի է Աֆղանստանի 34 նահանգներից 10-ում։
Պարբերականը պնդում է, որ Քաբուլից Գերագույն առաջնորդի հետ Ղանդահարում հանդիպելու համար ժամանած կառավարական պատվիրակության միջև բանակցությունները անարդյունք են ավարտվել։
Աղբյուրները հայտնում են, որ Ախունդզադան հրամայել է ստեղծել նոր ընկերություն, որը ինտերնետ կապահովի բացառապես կառավարական գործակալություններին և դիվանագիտական առաքելություններին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից