Լեհաստանում F-16 ռմբակոծիչից արձակված հրթիռը հարվածել է բնակելի շենքին
Աշխարհ
Լեհական Վիրիկի քաղաքում բնակելի շենքին հարվածել է ոչ թե անօդաչու թռչող սարք, այլ Լեհաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռից արձակված հրթիռը: Այս մասին TVN24-ի եթերում հայտարարել է հատուկ ծառայությունների համակարգման նախարար Տոմաշ Սիեմոնյակը։
Նա նշել է, որ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ հրթիռը արձակվել է լեհական F-16 կործանիչից:
Նախարարը ընդգծել է, որ հետաքննությունը շարունակվում է, և վերջնական եզրակացությունները կարվեն բեկորների ուսումնասիրությունից հետո:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)