Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին կճանաչի Պաղեստինը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան այս շաբաթվա վերջին կհայտարարի Պաղեստինի անկախության ճանաչման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լոնդոն կատարած այցից հետո, հաղորդում է The Times-ը։
Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը Պաղեստինի ճանաչման մասին իր հայտարարությունը հետաձգել է մինչև Թրամփի այցը՝ մտահոգությունների պատճառով, որ այդ հարցը կարող է դառնալ երկու առաջնորդների մամուլի ասուլիսի գլխավոր թեման։ Թրամփի՝ Մեծ Բրիտանիայից հեռանալուց հետո Սթարմերը պաշտոնապես կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։
Օգոստոսի 31-ին The Guardian-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտոնապես ճանաչել Պաղեստինը սեպտեմբերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)