ՄԱԿ-ը կշարունակի աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Բերբոք
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման ջանքերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմա հենց այն պահն է, երբ մենք ուզում ենք ընդգծել, որ ոչ միայն չենք հանձնվում, այլև ավելի քան երբևէ վճռական ենք Միավորված Ազգերի ամենակարևոր խնդիրը կատարելու խաղաղության և անվտանգության ապահովման հարցում», - մամուլի ասուլիսում ասել է Բերբոքը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը սկսվել է սեպտեմբերի 9-ին։ Բարձր մակարդակի շաբաթը, որին մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, տեղի կունենա սեպտեմբերի 23-27-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)