ԵՄ-ն հաստատել է թալիբների հետ շփումներ, բայց ճանաչման մասին խոսք չկա․ ֆոն դեր Լեյեն
Աշխարհ
Եվրամիությունը օպերատիվ կապեր է պահպանում Աֆղանստանում թալիբների հետ իշխանությունը զավթելուց հետո։ Բայց խոսք չկա նրանց՝ որպես երկրի նոր իշխանությունների ճանաչման մասին։ Հայտնել է EFE-ն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է՝ Եվրամիությունը քաղաքական բանակցություններ չի վարում զինյալների հետ: Նրա խոսքով՝ նրանց հետ կարելի է խոսել, բայց թալիբներին կգնահատեն ըստ նրանց գործողությունների։
«Այժմ ճգնաժամի շրջանում մենք օպերատիվ շփումներ ունենք «Թալիբանի» հետ, քանի որ այս բարդ պահին մենք պետք է քննարկենք Քաբուլում մարդկանց աջակցության հետ կապված հարցերը։ Այս դեպքում օպերատիվ շփումներն անհրաժեշտ են, և միշտ էլ լավ է բանակցել, երբ կա կյանքեր փրկելու հնարավորություն», - ընդգծել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)