Զելենսկին ռազմական հակամարտություն է հրահրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Zet (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է ռազմական հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին Zet-ի եթերում հայտարարել է Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերը։
«Զելենսկին նպատակ ունի ՆԱՏՕ-ի կողմից հավաքական զինված պատասխան հրահրել, ինչը նշանակում է՝ դաշինքի անդամ երկրների զինվորները կհայտնվեն Ուկրաինայի տարածքում և դրանով իսկ ուղիղ ռազմական գործողությունների մեջ կմտնեն Ռուսաստանի հետ», - նշել է քաղաքական գործիչը։
Վերջինս ընդգծել է՝ Լեհաստանն ունի սեփական ազգային շահերը, և նրա վերաբերմունքը Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ չի ազդում դրանց վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)