Վտանգավոր աստերոիդը սահել է Երկիր մոլորակի կողքով
Աշխարհ
Այսօր առավոտյան մոտ 800 հազար կիլոմետր հեռավորությամբ Երկրին ու Լուսնին մոտեցել է 2025 FA22 աստերոիդը, որը համարվում էր Եվրոպական տիեզերական գործակալության «ամենավտանգավոր» օբյեկտներից մեկը։ ԻԿԻ ՌԱՀ-ի տվյալներով՝ երկնային մարմինը անցավ առանց բախման վտանգի, թեև ամիսներ շարունակ այն դիտարկվում էր որպես հնարավոր սպառնալիք։
Աստերոիդը, որը հայտնաբերվել էր այս տարվա մարտին, ունի մոտ 130×290 մետր չափեր։ Արդեն հաստատվել է, որ այն հեռանում է Երկրից, սակայն տեսանելիությունը երկնքում աճում է և իր առավելագույն պայծառությանը կհասնի սեպտեմբերի 20–21-ին։ Գիտնականները նշում են, որ իրավիճակը լիովին վերահսկվում է, հայտնում է Лента.ру-ն։
Հաջորդ մոտեցումը կանխատեսվում է 2036-ի օգոստոսի 20-ին, սակայն այդ անգամ աստերոիդը կմոտենա շուրջ 25 անգամ ավելի հեռու։ Ավելի վտանգավոր անցումներ սպասվում են միայն 2089-ին և 2173-ին, ուստի աստղագետները շարունակում են ուշադիր հետևել դրա շարժմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)