Սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման հետ կապված անվտանգության կանոնները
Հայաստան
Կառավարությունը սահմանել է ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:
Մասնավորապես, ամրագրվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան (այսուհետ՝ ԱՀՎԼԿ) շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները, ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը, ԱՀՎԼԿ-ի կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները, վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները, պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան