Պուտինը ինձ հիասթափեցրեց. Թրամփ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ «Պուտինը ինձ հիասթափեցրեց։ Իրապես հիասթափեցրեց», — խոստովանել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին արդեն հաջողվել է լուծել յոթ պատերազմ, իսկ ուկրաինական հակամարտության կարգավորումը նա համարել է «ամենապարզ տարբերակը»՝ հաշվի առնելով իր անձնական հարաբերությունները Պուտինի հետ։ Սակայն այդ սպասումները, ըստ նրա, չարդարացան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է հանել Ուկրաինայի թեման օրակարգից՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)