Ստալինի դերը չի կարելի մոռանալ. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարելի մոռանալ Իոսիֆ Ստալինի դերը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ տարած Հաղթանակում։ «Ստալինի դերակատարումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում չի կարելի անտեսել», — նշել է նա՝ ընդգծելով պատմական հիշողության կարևորությունը։
Պուտինի այս հայտարարությունը շարունակությունն է այն գծի, որով Կրեմլը փորձում է վերարժևորել խորհրդային առաջնորդների դերակատարությունը պատերազմում։
Նրա խոսքով՝ Հաղթանակը եղել է ամբողջ խորհրդային ժողովրդի նվաճումը, սակայն պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև այն ղեկավարությունը, որի ժամանակ տեղի ունեցավ այդ ճակատագրական շրջադարձը, փոխանցում է Риа Новости-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան