Հութիները հարձակվել են Իսրայելի Էյլաթ քաղաքի վրա
Աշխարհ
Եմենի հութի ապստամբների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը հարվածել է Իսրայելի Էյլաթ քաղաքի հյուրանոցի մուտքին, հաղորդում է Times of Israel-ը։
Ըստ իշխանությունների՝ հյուրանոցի շենքը վնասվել է, սակայն տուժածներ չկան։
«Ոստիկանությունը շրջափակել է վթարի վայրը, իսկ ռումբերի վնասազերծման մասնագետները աշխատում են օբյեկտը նույնականացնելու և դրա բեկորները հեռացնելու ուղղությամբ։ Որոնողական-փրկարարական խմբերն աշխատում են այն տարածքում, որտեղ գրանցվել է վթարը», - ասվում է Իսրայելի ոստիկանության հայտարարության մեջ։
Զինվորականները հետաքննում են, թե ինչու չեն կարողացել որսալ անօդաչու թռչող սարքը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան