Հարավային Կորեան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ ԱԳՆ
Աշխարհ
Հարավային Կորեան ներկայումս չի պլանավորում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց նաև նոր համագործակցության նախաձեռնություններ չկան։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը Սեուլում օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հարավային Կորեան չի պլանավորում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», - ասել է նա։
Չո Հյունը նաև հայտարարել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը պլանավորում է պահպանել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ հարավկորեական ընկերությունների շահերը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ