ԱՄՆ-ն կօգնի պահպանել Ուկրաինայում խաղաղությունը․ Թրամփ
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգները կօգնի պահպանել խաղաղությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Պատերազմի կարգավորումից հետո մենք կօգնենք պահպանել խաղաղությունը։ Երբ ես ասացի օդային աջակցություն, ես խոսում էի անվտանգության մասին հակամարտության կարգավորումից հետո», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա նաև ասել է, որ Վաշինգտոնն այժմ աջակցում է Կիևին՝ տրամադրելով հետախուզական տվյալներ։
Խաղաղության համաձայնագիր «կկնքվի այս կամ այն կերպ», - վստահեցրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ