Վերջին մեկ ամսվա ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 250 000 մարդ լքել է իրենց տները․ ՄԱԿ
Աշխարհ
Սեպտեմբերին Գազա քաղաքի ավելի քան 250 000 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տներն ու ապաստարանները։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) հաղորդագրությունից:
Գործակալության տվյալներով՝ մարտի կեսերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի խզումից հետո Գազայի հատվածում մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։
«Թվերը արագորեն աճում են. միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 200 000 տեղահանում հյուսիսային Գազայից հարավ, այդ թվում՝ կիրակի օրվանից ի վեր՝ 56 000 մարդ: Չնայած խիստ սահմանափակումներին՝ ՄԱԿ-ը և գործընկերները անում են հնարավոր ամեն ինչ տուժած անկլավի բնակիչներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)