Օրբանը մտադիր է նախաձեռնել «Անտիֆան» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթացը
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է նախաձեռնել «Անտիֆա» շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթացը: Կառավարության ղեկավարը իր ծրագրերի մասին հայտարարել է ռադիո Kossuth-ի եթերում։
Օրբանը նշել է, որ գոհ է ԱՄՆ կառավարության կողմից «Անտիֆան» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումից։
«Ես նույնը նախաձեռնում եմ նաև Հունգարիայում: «Անտիֆան» իսկապես ահաբեկչական կազմակերպություն է: Հետևաբար, ես կարծում եմ, որ Հունգարիայում ժամանակն է «Անտիֆայի» նման կազմակերպությունները դասակարգել որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ հետևելով ամերիկյան մոդելին», - ասել է վարչապետը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից