Արևմտյան հետախուզությունը նոր մանրամասներ է հայտնել Լեհաստանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպից
Համաշխարհային Մամուլ
Արևմուտքի հետախուզական գերատեսչությունները չեն կարողացել պարզել Լեհաստանի օդային տարածքում հայտնված ԱԹՍ-ների հետ կապված միջադեպի պատճառը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ամերիկյան և արևմտյան հետախուզության գործակալները չեն կարողացել պարզել՝ ԱԹՍ-ների հայտնվելը պատահականություն էր, թե կանխամտածված գործողություն։ Ուկրաինան և Լեհաստանը հրապարակավ հայտարարել են՝ համոզված են միջադեպի կանխամտածված լինելու մեջ: Սակայն տասնյակ բարձրաստիճան զինվորականների, հետախուզական, դիվանագիտական պաշտոնյաների հետ զրույցների ընթացքում պարզ է դարձել՝ ՆԱՏՕ-ում այդ հարցում միասնական կարծիք չկա», - հաղորդել Է աղբյուրը։
Արևմտյան հետախուզության բարձրաստիճան աշխատակիցների խոսքով՝ այս գործով վստահության բարձր աստիճանով որոշում կայացնելը «գրեթե անհնար է», ինչը ՆԱՏՕ-ին «անհարմար դրության» մեջ է դնում: Մեկ այլ աշխատակից էլ հայտնել է՝ մասնավոր կերպով մի քանի պաշտոնյաներ հայտարարել են՝ իրենք հակված են այն մտքին, որ «միջադեպը դիտավորյալ չէր»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան