Թրամփի խոստումը ոչ այլ ինչ է, քան ամերիկացու դիվանագիտական խաղ․ Взгляд
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի շահերի նկատմամբ բավականին ժլատ է, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն: Взгляд թերթի հետ զրույցում քաղաքագետն ամփոփել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման արդյունքները:
Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինայում խաղաղություն պահպանելու Թրամփի խոստումը ոչ այլ ինչ է, քան ամերիկացու դիվանագիտական խաղ: «Խաղաղության համաձայնագիրը կկնքվի այն պայմաններով, որոնց հետ կհամաձայնի Ռուսաստանը Թրամփը դա հասկանում է և դրա դեմ ոչ մի անգամ ոչինչ չի ասել», - նշել է փորձագետը։
Նա հավելել է՝ ԱՄՆ նախագահը շահագրգռվածություն կցուցաբերի Ռուսաստան-Եվրոպա առճակատման նկատմամբ, եթե դրանից իր երկիրը օգուտներ ունենա: Օրինակ, եթե եվրոպական երկրները կատարեն Վաշինգտոնի պահանջը և հրաժարվեն ռուսական նավթից, դա ձեռնտու կլինի ամերիկյան արդյունաբերական ընկերություններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում