Մեթյու Ուիթաքերը պարզաբանել է Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում Մեթյու Ուիթաքերը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում Ռուսաստանին և Ուկրաինային թելադրել խաղաղ համաձայնագրի պայմանները։ «Նա չի սահմանելու այդ պայմանները։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն այն», — նշել է Ուիթաքերը։
Դիվանագետը ընդգծել է, որ Սպիտակ տունը շարունակում է փնտրել միջնորդության ուղիներ՝ օգտագործելով ճնշման գործիքներ կողմերին բանակցությունների սեղան նստեցնելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ խաղաղ կարգավորման հարցում։ «Պուտինը ինձ հիասթափեցրեց։ Իրականում հիասթափեցրեց», — ասել էր ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան