Ռուսաստանում նկատել են ԱԹՍ-ների դեմ զինված «Միկի Մաուսին»
Ռուսաստան
Ռուսաստանում նկարահանվել է հարվածային Ми-28Н «Գիշերային որսորդ» ուղղաթիռը, որը հագեցած է անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված համակարգերով։ Telegram-ալիք «Военный осведомитель»-ը նշում է, որ իր առանձնահատուկ ձևի պատճառով այս մեքենան զինվորականների շրջանում ստացել է «Միկի Մաուս» մականունը։
Լուսանկարում երևում է ուղղաթիռը՝ համալրված «Стрелец» կառավարման ու արձակման մոդուլներով, որոնք հնարավորություն են տալիս կրել և օգտագործել 9М342 «Игла-С» կառավարվող հրթիռներ՝ արդյունավետ անօդաչուներ խոցելու համար։
Բացի այդ, «Գիշերային որսորդը» ստացել է երկու կախովի վառելիքի բաք՝ երկարատև առաջադրանքներ կատարելու նպատակով։ Այն զինված է նաև ներկառուցված 30 մմ-անոց 2А42 հրանոթով, ինչը բարձրացնում է նրա մարտական ունակությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան