Սիրիան և Իսրայելը առաջիկա օրերին անվտանգային համաձայնության կգան. Սիրիայի նախագահ Ալ-Շարաա
Համաշխարհային Մամուլ
Սիրիան կարող է առաջիկա օրերին անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
«Ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիան շատ մոտ է Իսրայելի հետ համաձայնագրի կնքմանը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Սակայն սա ոչ մի կերպ չի նշանակում հարաբերությունների կարգավորում կամ Սիրիայի միացում Աբրահամի համաձայնագրերին», - ասվում է հայտարարության մեջ։
Ալ-Շարաան ընդգծել է, որ Դամասկոսը չի վստահում Թել Ավիվին, բայց չի ցանկանում կռվել Իսրայելի հետ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ