ՄԱԿ-ի դատարանը բավարարել է Ռուսաստանի հայցը մալայզիական Boeing 777-ի գործով
Աշխարհ
Միջազգային դատարանը հաստատել է, որ Ռուսաստանը դատական հայց է ներկայացրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO)՝ Malaysia Airlines-ի MH17 չվերթի գործով կայացրած որոշման դեմ։ Այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Հայցը ICAO-ի խորհրդի կողմից 2025 թվականի հունիսի 30-ին կայացրած որոշման դեմ բողոքարկում է», - նշվում է փաստաթղթում։
Մոսկվան հղում է կատարում «արդար դատավարության հիմնարար սկզբունքների խախտմանը»։
Malaysia Airlines-ի Boeing 777-ը վթարի է ենթարկվել 2014 թվականի հուլիսին՝ Ուկրաինայի արևելքում։ 2022 թվականի նոյեմբերին Հաագայի շրջանային դատարանը ռուսաստանցիներ Իգոր Գիրկինին, Սերգեյ Դուբինսկուն և ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին մեղավոր է ճանաչել ինքնաթիռի կործանման մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)