Ադրբեջանը շարունակում է օգնել Ուկրաինային
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է երկրի Էներգետիկայի նախարարությանը 2 մլն դոլար հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնության համար: Կարգադրությունը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, փոխանվցում է Gazeta-ն։
Գումարը կուղղվի Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնմանն ու Ուկրաինային ուղարկելուն։ Փաստաթղթում նշվում է՝ Բաքուն «վերջին տարիներին ստեղծված իրավիճակի կապակցությամբ» արդեն մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Կիևին:
«Ադրբեջանի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և գործընկերության հողի վրա, համապատասխան երկկողմ փաստաթղթերի հիման վրա», - ընդգծվում է կարգադրության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան