Չնայած Իսրայելի գործողություններին, Թրամփը ձգտում է Իսրայելին 6 մլրդ դոլարի զենք մատակարարել․ WSJ
Համաշխարհային Մամուլ
The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել Կոնգրեսի հավանությանը՝ Իսրայելին մոտ 6 մլրդ դոլարի զենք վաճառելու համար:
Դա տեղի է ունենում, չնայած Կատարում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի հրթիռային հարվածին և Գազայի հատվածում հարձակման ակտիվացմանը, որոնք սուր քննադատության են արժանացել Եվրոպայում և տարածաշրջանում: Առաջարկվող վաճառքները ներառում են 3,8 միլիարդ դոլար արժողությամբ գործարք, ինչը գրեթե կկրկնապատկի Իսրայելի ներկայիս նավատորմը:
Փաստաթղթերի համաձայն՝ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել նաև 1,9 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի հաստատմանը՝ իսրայելական բանակի համար 3250 հետևակի մարտական մեքենա մատակարարելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան