Աշխարհը չպետք է «վախենա» Իսրայելից․ Գուտերեշ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ աշխարհը չպետք է «վախենա» Իսրայելից, որը շարունակում է իր ավերիչ պատերազմը Գազայում և իրականացնում է Հուդեայի և Սամարիայի մարզի «սողացող» անեքսիան: Նրա խոսքերն է փոխանցում MigNews-ը։
Հաղորդվում է՝ Իսրայելը սպառնացել է բռնակցել Հուդեայի և Սամարիայի մարզը, եթե Արևմուտքը ճանաչի Պաղեստինյան պետությունը հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ:
«Մենք չպետք է վախենանք վրեժխնդրության ռիսկից, քանի որ անկախ նրանից՝ մենք ինչ անում ենք, այդ գործողությունները կշարունակվեն, և առնվազն հնարավորություն կա մոբիլիզացնել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրելու և դրանց կրկնությունը կանխելու համար», - ասել Է պաշտոնայն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)