Իսրայելն ավարտել է աշխարհում առաջին լազերային ՀՕՊ-ի մշակումը
Մերձավոր Արևելք
Իսրայելում ավարտվել է աշխարհում առաջին մարտունակ լազերային ՀՕՊ համակարգի մշակում։ Այս մասին հայտնում է Ateo Breaking Telegram ալիքը։
Պարբերականի տվյալներով՝ համակարգը կարող է լազերային ճառագայթով խոցել դրոններն ու հրթիռները։ «Երկաթե ճառագայթ» անունը ստացած համագարգը, կոչված է ռազմի դաշտում տեխնոլոգիական առաջընթացի։
Դրա առավելությունը նվազագույն ծախսերն են, յուրաքանչյուր կրակոց կարժենա ընդամենը մի քանի եվրո։ Համեմատության համար նշենք, որ «Երկաթե գմբեթ» համակարգի արկերն արժեն մոտ 40 հազար դոլար, իսկ Patriot համալիրի հրթիռների արձակումն արժե միլիոնավոր եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան